Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունն այստեղ սևեռել, որովհետև մենք ունեցել ենք մի միջադեպ.Տիգրան Ավինյան
«Մի հատ կասե՞ք՝ ձեր ֆինանսավորման հարցը լուծվե՞ց, թե՞ նախորդ շաբաթ էլ չեղավ»-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանին հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Սեդրակյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ չի կարգավորվել, հույս ունեն, որ այս շաբաթ կլուծվի և, որ արդեն 8 ամիս է չեն կարողանում ֆինանսավորումը ստանալ:
Պատասխանելով խնդրի մանրամասներին վերաբերող հարցին՝ մետրոպոլիտենի տնօրենն ասաց. «Կոնկրետ մենք ներկայացրել ենք 32 անվազույգերի և 4 կմ ռելսերի գնման ֆինանսավորման համար, որից 400 մլն դրամը՝ անվազույգերին և 200 մլնը՝ ռելսերի համար, ինչը 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի»:
Ավինյանը հետաքրքրվեց, թե որ նախարարությունների կողմից են դիտողությունը:
Բաբկեն Սեդրակյանը պատասխանեց, որ միայն Ֆինանսների նախարարության կողմից է եղել դիտողություն, իսկ խնդիրն այն է, որ այդ գումարը հաշվարկել էին 2024թ. բյուջեում:
«Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունն այստեղ սևեռել, որովհետև մենք ունեցել ենք մի միջադեպ մետրոպոլիտենում՝ բարեբախտաբար առանց զոհերի: Պարոն Փամբուխչյան, խնդրում եմ աշխատեք որպեսզի նախագիծն սեղմ ժամկետներում ընդունվի, քանի որ իրապես շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում և բյուրոկրատական, այսպես ասած, անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Եթե հրատապության մասին է խոսքն՝ այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,-հայտաարրեց Տիգրան Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանի «ուրարտական» երդմնակալության համար երևանցիների գրպանից հափշտակվել է ավելի քան 87 միլիոն դրամ. Երիցյան
- Որպեսզի մենք հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք. Տիգրան Ավինյան
- Չէ, նորմալ նախագծող է պետք.Ավինյանը չհամաձայնեց, որ ջրագիծը քաղաքապետարանը նախագծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան