Անլուրջ ա հեռուստատեսությամբ տարածել, որ գործողություն ես արել՝ հաջորդ օրը պարզվում է, որ ոչ մի բան էլ չես արել. Ավինյան
«Ինձ մի հարց է հուզում՝ Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկում որոշակի գործառույթ իրականացվեց, որը հանրայինի առաջին ալիքով ցույց տվեցին: Գնացին պլոմբեցին, սիրուն լենտերով փաթաթեցին, հետո հաջորդ օրվանից այդ նույն բենզալցակայանը սկսեց աշխատել»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հետաքրքրվեց, թե ով ունի այդ հարցի պատասխանը:
Իրավաբանական վարչությանպետ Տարոն Մարգարյանը հայտնեց, որ համայնքի կողմից այդ ինքնակամ շինության ապամոնտաժումը հնարավոր չի եղել, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառվել և արգելվել է քանդելը մինչև դատական գործի ավարտը, բայց տեղեկություն չունի, թե բենզալցակայանը գործունեությունը վերսկսել է, թե ոչ:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ, անկախ քանդման աշխատանքից, տեսչական մարմնի գործընկերների հետ պետք է քննարկվի կապարակնիքն ինքնակամ վերացման պատասխանատվության հարցը:
«Բենզալցակայանը պետք է քանդվի, բայց եթե այս պահին հնարավոր չէ, կապարակնիքն ինքնակամ հեռացնելու համար պետք է համապատասխան պատասխանատվություն նախատեսվի»,-հայտարարեց քաղաքապետի տեղակալը:
«Պրակտիկ խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհին հայտնում ենք, որ էս մի բենզալցակայանը կապարակնքվել է և այլևս չի աշխատելու՝ հաջորդ օրվանից իրենք սիրուն այդ կապարները հանում են ու սկսում են բենզին լցնել այդ բենզալցակայանում»,-արձագանքեց Ավինյանը:
Նա հայտարարեց, որ տեսչական մարմնին պետք է խնդրեն միջոցներ կիրառել:
«Անլուրջ ա հեռուստատեսությամբ տարածել մի տեղեկատվություն, որ ինչ-որ մի գործողություն ես արել, հետո՝ հաջորդ օրը պարզվում է, որ ոչ մի բան էլ չես արել»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունն այստեղ սևեռել, որովհետև մենք ունեցել ենք մի միջադեպ.Տիգրան Ավինյան
- Ավինյանի «ուրարտական» երդմնակալության համար երևանցիների գրպանից հափշտակվել է ավելի քան 87 միլիոն դրամ. Երիցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան