Արցախից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության համար շուրջ 54 միլիարդ դրամի հատկացում է արվել
«Մակրոտնտեսական կայունությունը շնրհիվ է, որ մենք կարողացանք մեկ շաբաթվա ընթացքում 100 հազարից ավելի փախստականներ ընդունել Լեռնային Ղարաբաղից»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ շուրջ 100 հազար բռնի տեղահանաված ստացել է 100 հազարական դրամ։ Ավելի քան 25 հազարը երեխաներ են։ 40+10 հազար դրամ կեցության աջակցության գումարն այս պահի դրությամբ ստացել է 41 հազար 610 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է սկսել հատկացումները 50 հազարական դրամ առաջանահերթ ծախսերի աջակցության ծրագիրը։
Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության համար շուրջ 54 միլիարդ դրամի հատկացում է արվել, որից այս պահին ծախսվել է 16 միլիարդ դրամը:
«Գումարի մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սոցապն աջակցություն ակնկալող բռնի տեղահանված արցախցիներին ուղղորդել է քաղաքացիական նախաձեռնություն. Ռոբերտ Հայրապետյան
- Միջազգային գործընկերները 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել ՀՀ-ին
- Փաշինյանը ԵՄ հանձնակատարից ֆինանսական աջակցություն է խնդրել
- ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան