Մեկ շաբաթում գրանցվել է 130 արտակարգ դեպք. տուժել է 91, զոհվել՝ 11 մարդ
Հոկտեմբերի 23-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 411 դեպք, որից 130-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, քարաթափման, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 3, ինքնասպանության փորձի՝ 10, օձի նկատման՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 178, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 27, հրդեհի կեղծ կանչի՝ 23 և 23 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 91, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: