«Չարի վերջից» դեպի «Մկների ժողով»․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
««ՉԱՐԻ ՎԵՐՋԻՑ» ԴԵՊԻ «ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎ»
Հայոց պատմական հողերի թշնամուն հանձնումը, հանուն լավ ապրելու, շատերն իրավացիորեն համեմատում են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործության հետ։ Արցախը տվեցինք, որ լավ ապրենք, անկլավները կտանք էլ ավելի լավ ապրելու համար, հետո՝ Սյունիքը ու երջանիկ կապրենք։ Բացի այն, որ հայ ժողովուրդը փոքրիկ, դժբախտ կկվի պես անբարոյական արարած է, ցավոք, չգտնվեց իմաստուն ագռավը, որ նրան , թեկուզ ուշացումով խելքի բերեր։
Իսկ այն, ինչ կատարվում է այսօր, ինձ արդեն հիշեցնում է Խնկո Ապոր «Մկների ժողովը» ստեղծագործությունը։ Տարբեր լրատվամիջոցներով, խոսում, քննարկում են մեր ահավոր վիճակի, սպասվող արհավիրքներ մասին, խելոք դեմքերով բացատրում, թե իրավիճակից դուրս գալու համար ինչեր են պետք անել։ Բայց․․․ոչ միայն մահաբեր կատվին սպանող, այլև , ինչպես բանաստեղծությունում, նույնիսկ զանգ կախող չկա»։