Զատուլին. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փաստացի համաձայն են մի բանում
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, իհարկե, հարցը կարգավորված չէ, քանի որ Ադրբեջանի ոչ բոլոր հավակնություններն են բավարարվել, ամեն ինչ չէ, որ իրականացվել է տարածաշրջանում։ Հայաստանի ներկայիս իշխանություններն ու Ադրբեջանի իշխանություններն իրականում միակարծիք են մի բանում՝ նրանք Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր իրադարձությունների, ղարաբաղյան պատերազմի արդյունքների և այլնի արդյունքում»,- ասել է Զատուլինը։
.
Ըստ նրա՝ Փաշինյանը այս դեպքում կվերաձևակերպի հայ ժողովրդի գիտակցությունը՝ Արևմուտքում դաշնակիցներ փնտրելու և Ռուսաստանի հանդեպ ատելություն առաջացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա