Իսրայելական բանակն արձանագրել է ականանետային հարձակում հյուսիսում
Իսրայելի հյուսիսում գտնվող Արավ ալ-Արամշա գյուղի ուղղությամբ ականանետային հարձակում է գրանցվել, զոհեր չկան։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, իսրայելական հրետանին պատասխանել է կրակով, ինչի մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF):
«Իսրայելի հյուսիսում Արա ալ-Արամշի ուղղությամբ արձակված ականանետերն ընկել են բաց տարածքում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին պատասխանել է կրակի աղբյուրի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական հետախուզությունն առաջարկել է Գազայի 2,3 միլիոն բնակիչներին տեղափոխել Եգիպտոս
- Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել Է Գազայի հատվածում գերմանացի պատանդի մահը
- ԱՀԿ-ն հայտնել Է Գազայի հիվանդանոցներից հիվանդներին տարհանելու անհնարինության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան