Մեսսի. Մի օր Հոլանդն ու Մբապեն կնվաճեն «Ոսկե գնդակը»
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի», հույս է հայտնել, որ մի օր Էրլինգ Հոլանդն ու Կիլիան Մբապեն կարժանան «Ոսկե գնդակի։
Արգենտինացին քվեարկության արդյունքում առաջ է անցել Էրլինգ Հոլանդից և Կիլիան Մբապեից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։
Նա նշել է, որ «Մանչեսթր Սիթիի» հարձակվող Հոլանդը նույնպես արժանի էր ստանար «Ոսկե գնդակ-2023-ը»։
«Մի օր Հոլանդն ու Մբապեն կնվաճեն «Ոսկե գնդակը»: Էրլինգը արժանի էր դրան, նա հաղթեց Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան՝ լինելով աշխարհում լավագույն ռմբարկուն։ Այս մրցանակն այսօր կարող էր լինել ձերը։ Այս մրցանակը կարող է լինել ձերն այսօր։ Համոզված եմ, որ առաջիկա տարիներին դուք նույնպես կհաղթեք»,- արարողության ժամանակ ասել է Մեսսին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին