Հայաստանցիները Pegasus-ով վարակված լինելու վերաբերյալ նոր ծանուցումներ են ստացել
Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ հարձակումների մասին և նոր թարմացում տարածել։ Տեղեկացնում են անվտանգության հարցերով փորձագետները։
Փորձագետ Ռուբեն Մուրադյանը մանրամասնում է. «Apple-ը նամակների ևս մեկ խմբաքանակ է ուղարկել Pegasus-ի հեռախոսները վարակելու մասին: Եթե նամակ եք ստացել պետության կողմից հովանավորվող հարձակվողների մասին, խնդրում ենք կապվել ինձ հետ կամ Cyberhub.am-ի հետ»։
Նշենք, որ այս տարվա մայիսին Amnesty International-ը հայտարարեց՝ առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր նրանց անունները։
Օրեր առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց 2513 բանաձևը, ըստ որի վերջին զեկույցները բացահայտում են, որ Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսել է 12 հայաստանցիների։ Ադրբեջանի կողմից գաղտնալսման զոհերի թվում նաև պետական պաշտոնյաներ են, իսկ գաղտնալսումն իրականացվել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության շրջանակում։
«Անհերքելի ապացույցներ կան, որ Ադրբեջանն ծրագիրն օգտագործել է, այդ թվում՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ»,-ասված է բանաձևում։
Վեհաժողովը դա գնահատել է որպես անդրազգային նպատակային հսկողության օրինակ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ. Ադրբեջանը Pegasus-ի օգնությամբ գաղտնալսել է 12 հայաստանցիների
- ԵԽԽՎ. Հինգ անդամ երկրներ պետք է հետաքննեն Pegasus-ի չարաշահման դեպքերը
- «Pegasus» լրտեսող ծրագիրը՝ ԱՄՆ «դաշնային սև ցուցակում»
- Ուշադրությունը. Apple-ը նամակների նոր խմբաքանակ է ուղարկում Pegasus-ով գախտնալսվող քաղաքացիներին