Նեթանյահուն հայտարարել Է պատերազմի նոր փուլի մասին
Իսրայելն անցել Է ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմի երրորդ փուլին: Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Պատերազմի մեջ ենք և հստակ նպատակ ենք դրել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարչական ներուժը։ Մենք դա անում ենք համակարգված: Առաջին՝ արգելափակման փուլն ավարտված է:
Երկրորդ փուլ՝ օդային հարվածները նրանց դեմ, շարունակվում է։ Երրորդ փուլ՝ Իսրայելի պաշտպանության բանակն ընդլայնեց իր ցամաքային ներխուժումը Գազայի հատված: Դա արվում է չափված, շատ հզոր քայլերով՝ հասնելով մեթոդական, քայլ առ քայլ առաջընթացի»,- նշված է հայտարարությունում։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է մնում տարածաշրջանում։
Դիմակայության նոր փուլ սկսվեց այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման ենթարկվեց։ Զանգվածային գնդակոծությունից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են հրեական պետության հարավային սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև պատանդներ վերցրել: Շարժման ռազմական թևը՝ «Ալ-Կասսամ բրիգադը», հայտարարել է «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության անցկացման մասին։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սուր» գործողությունը։
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը, նրանց կեսը երեխաներ են, մոտ 20 հազարը վիրավորվել են: Իսրայելում զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ: Բացի այդ, տարբեր գնահատականներով, ՀԱՄԱՍ-ի գերության մեջ կարող է գտնվել մինչև 250 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանի և Իրանի միջև կապերով
- Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել Է Գազայի հատվածում գերմանացի պատանդի մահը
- Իսրայելցի դիվանագետները լքել են Թուրքիան
- ԱՀԿ-ն հայտնել Է Գազայի հիվանդանոցներից հիվանդներին տարհանելու անհնարինության մասին
- Իսրայելի բանակը հարվածել է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին
- Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 8 հազարը, որոնց կեսը երեխաներ են
- Իսրայելը խոստացել է ոչնչացնել Մասկի Starlink համալիրները, եթե սկսի դրանք մատակարարել Գազայի հատված
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան