2024 թ.-ին 1.4 միլիարդ դրամ է նախատեսված.ՊԵԿ նախագահը՝ ՊՆ-ի նախկին՝ Պռոշյանի շենք տեղափոխվելու մասին
«2024 թվականին 1.4 միլիարդի ծախս է նախատեսված այդ տեղափոխման համար: Այսինքը, մենք Խորենացու վրա գտնվող շենքը, ինչ որ պահի հանձնելու ենք պետական գույքին և Պետական եկամուտների կոմիտեն տեղափոխվելու է Աշտարակի խճուղու վրա գտնվող շենքը»,- «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե արդյո՞ք 2024 թվականին ՊԵԿ-ը կտեղափոխվի Պռոշյանում գտնվող ՊՆ-ի նախկին շենք:
Հիշեցնենք, որ տարեսկզբին ոստիկանությունն անհամարժեք ուժի կիրառմամբ այդ շենքից վտարել էր տարածքը բնակեցրած ընտանիքներին, որոնց մ ի մասը մինչ օրս բնակվում է հարակից տարածքում տեղադրված վրանում:
Բադասյանը հայտնեց, որ Պռոշյանում լինելու է և ՊԵԿ վարչական շենքը և հարևանությամբ գործելու է Երևանի Արտաքին տնտեսական գոտին (ԱՏԳ) կենտրոնը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր գնահատականով շուրջ 240 մլրդ դրամի ստվեր կա. Ռուստամ Բադասյան
- 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը թերակատարվել է 53%-ով. Թադևոս Ավետիսյան
- 2023 թ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.7%. Վահե Հովհաննիսյան
- ՊԵԿ-ը հորդորում է չխեղաթյուրել միրգ-բանջարեղենի ձեռքբերման և իրացման իրական գներն ու քանակները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին