Մեր գնահատականով շուրջ 240 մլրդ դրամի ստվեր կա. Ռուստամ Բադասյան
«Ավելացված արժեքի հարկի մասով, մեր գնահատականով, շուրջ 120 մլրդ դրամի ստվեր կա, շրջհարկի և եկամտահարկի հանրագումարով ես՝ մոտավորապես նույն գումարի չափով ստվեր կա»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և հավելեց. «Մեր և Ֆինանսների նախարարության ստվերի գնահատականները փոքր ինչ տարբերվում են, թեև նախորդ տարվա աշխատանքների արդյունքներով դրանք բավական մոտեցվել են»:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ այդտեղ իր ղեկավարած կառույցի վերահսկողական կարողությունների զարգացումն է առաջնային, որովհետև չեն կարող հավակնել 100% ստվերից դուրս տնտեսություն ունենալուն, բայց ստվերը պետք է կրճատվի և կարևորեց պայքարը դրա դեմ:
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքվել է 1 տրիլիոն 617 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 211 միլիարդ դրամով կամ 15 %-ով:
Ըստ Բադասյանի ներկայացրած թվերի, ավելացված արժեքի հարկն աճել է 33,3 %-ով կամ նախորդ տարվա համեմատությամբ՝ 70,4 միլիարդ դրամով:
«Ակցիզային հարկը 5,9 % է կազմում, նախորդ տարվանից ավելի է 10,6 միլիարդ դրամով կամ 12,4 %ով: Շահութահարկը 17,1 % է կամ 84 միլիարդով ավելի, քան նախորդ տարի: Շրջանառության հարկը 2,3 %-ով է ավելի կամ 8,6 միլիարդով դրամ կամ 29,8 %ով: 25 % ապահովվել է եկամտային հարկի հաշվին: Գումարը կազմել է 404,8 միլիարդ դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելի է 56,2 միլիարդ դրամով կամ 16,1 %-ով»,-հայտնեց ՊԵԿ նախագահը:
Հայտնելով, որ եկամտային հարկը 1 %-ով նվազել է՝ Բադասյանը հայտնեց, որ եկամտային հարկի գծով վերադարձը կազմել է 44,6 միլիարդ դրամ, ինչը նվազեցվում է մուտքերից:
Նա տեղեկացրեց, որ 2023 հունվար-սեպտեմբեր ամիսներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 265,2 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 92,2 միլիարդ դրամով կամ 54,2 %-ով:
«ԱԱՀ-ի գումարը 216,8 միլիարդ դրամ է, ինչը 76,8 միլիարդ դրամով է ավելի կամ 54,9 %-ով, իսկ եկամտային հարկի վերադարձը 44,6 միլիարդ է, որից 37,5 միլիարդը հիպոտեկային վարկերի սպասարկման գումարներն են: Այս ցուցանիշը 14,2 միլիարդով ավելի է նախորդ ժամանակահատվածներից, որը կազմում է շուրջ 46,6 %»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը թերակատարվել է 53%-ով. Թադևոս Ավետիսյան
- 2023 թ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.7%. Վահե Հովհաննիսյան
- Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
- ՊԵԿ-ը հորդորում է չխեղաթյուրել միրգ-բանջարեղենի ձեռքբերման և իրացման իրական գներն ու քանակները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին