Օգոստոսին միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ է կորել.Ռուստամ Բադասյան
«Հուլիս ամսվա արդյունքներով օգոստոսին նկատեցինք, որ միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ է կորել»,-խորհրդարանում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա հայտնեց, որ ոլորտում չեն վերացել չարաշահումների դեպքերը՝ պատճառաբանելով, թե քանի դեռ կան հարկման հատուկ համակարգեր, միշտ կլինեն չարաշահման դեպքեր:
Բադասյանի խոսքով՝ ֆինանսների նախարարության օրենսդրական փոփոխության արդյունքում հուլիսի 1-ից միկրոյի դաշտում պետք է եկամտային հարկի դրույքաչափն ընդհանուր լիներ:
Հայտնելով որ, հուլիս ամսվա արդյունքներով օգոստոսին նկատել էին աշխատատեղերի կորուստը՝ Բադասյանն ասաց. «Այսինքն՝ ոչ թե 2000 աշխատող սկսել են ընդհանուր դրույքաչափով գործել և հարկերը վճարել, այլ ուղղակի աշխատանքից ազատել են, կամ ցույց են տալիս, որ ազատել են: Իհարկե, անմիջապես սկսել ենք վարչարարություն այդ 2000 աշխատատեղը հայտնաբերելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- 2024 թ.-ին 1.4 միլիարդ դրամ է նախատեսված.ՊԵԿ նախագահը՝ ՊՆ-ի նախկին՝ Պռոշյանի շենք տեղափոխվելու մասին
- Մեր գնահատականով շուրջ 240 մլրդ դրամի ստվեր կա. Ռուստամ Բադասյան
- Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան