Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. Վահան Քերոբյան
«2024 թվականին սկսում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր՝ TRIP (Turizm regional infrastructure project), որի շրջանակում նախատեսվում է 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր»,-խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստի հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նշելով, որ 2023 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է եկել 1 միլիոն 850 հազար զբոսաշրջիկ՝ նախարարն ասաց, որ սահմանային կետերում իրականացնում են ուսումնասիրություն, և նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 1200 դոլար:
«Էլի մեր տնտեսական վերլուծությունների կենտրոնի հաշվարկներով՝ մեկ զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ: Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ ներգնա զբոսաշրջությունից ՀՀ բյուջե մտնում է մոտ 100 միլիարդ դրամ»,-ասաց նախարարը:
Նա հյտնեց, որ զբոսաշրջության ոլորտում Կառավարության ներդրումները վերջին 3 տարվա ընթացքում աճել են 6,5 անգամ՝ 2 միլիարդից մինչև 12 միլիարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան