«Փաստ». Նախատեսվում է շարունակել Վանաձորի կառավարումն առանց ընտրության
«Փաստ» թերթը գրում է.
«Վանաձորի ավագանին երկու տարի է՝ չի կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած անհասկանալի դատական պրոցեսների շնորհիվ ավագանու նիստերի վրա արգելանք է դրվել, և իշխանության կողմից նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ ահա, վերջերս դատարանը վերջնական մերժել է ԼՀԿ-ի հայցը, բայց արգելանքը դեռ չի հանել։ Իշխանությունն իր հերթին չի շտապում համայնքի ղեկավար ընտրել, քանի որ չունի բավարար ձայներ։
Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է այլ պատճառաբանություններով շարունակել քաղաքի կառավարումն առանց ընտրության։ Այս համատեքստում հետաքրքիր է լինելու ավագանու անդամ ունեցող այլ ուժերի դիրքորոշումը։ Օրինակ՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ավագանու նոր ընտրություններ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս կուսակցությունը պատրաստվում է վայր դնել մանդատները՝ կոչ անելով նույնը անել մնացած խմբակցություններին, հասկանալի է՝ բացի ՔՊ-ից ու ՀԱՍԿ-ից, որի ներկայացուցիչն, ի դեպ, հիմա համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արդյունքում, եթե 50 տոկոսից ավելի մանդատները վայր դրվեն, օրենքի ուժով ավագանին կլուծարվի, և կնշանակվեն նոր ընտրություններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում