Փարիզում ոստիկանները կրակել են մուսուլմանական հագուստով կնոջ որովայնին
Փարիզում ոստիկանությունը կրակ է բացել մուսուլմանական հագուստով կնոջ վրա, ով ահաբեկչական գործողությունների կոչ է արել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական հեռուստաընկերություններին։
«Ոստիկանները կրակ են բացել մի կնոջ վրա Ֆրանսուա Միտերանի կայարանում։ Նա սպառնալիքներ ու ահաբեկչությունն արդարացնող արտահայտություններ անում»,-գրում է աղբյուրը։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը բազմաթիվ հաղորդումներ է գնացքի ուղևորներից, որ վագոնում կնոջ սպառնալիքներ հնչեցնող կին կա։
Փարիզի դատախազությունից հեռուստաալիքին հայտնել են, որ կինը սպառնացել է պայթեցնել իրեն։ Ուղևորները տարհանվել են։
Կնոջը ձերբակալելիս նա դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, նրանք կրակ են բացել՝ վիրավորելով նրան որովայնի հատվածում։
Նրա կյանքին վտանգէ սպառնում։ Կնոջ վրա պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Իշխանությունները հետաքննություն են սկսել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան