Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը շարունակվում է, բայց այլ վայրում. Քերոբյան
«Երասխում հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի կառուցման պրոեկտը շարունակվում է, այն իրագործման ընթացքում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հարցին՝ արդյոք այն կառուցվում է նույն վայրում, Քերոբյանը կարճ պատասխանեց. «Մոտակայքում»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական սպառնալիքին, Քերոբյանն ասաց. «Մենք այստեղ գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ, որոնք էլ որոշում են իրենց հետագա անելիքը։ Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»։
Երասխի գործարանի կառուցման աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ, սակայն Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Բացի այդ, Ադրբեջանը պարբերաբար կրում էր գործարանի ուղղությամբ, վիրավորվել էին նաև շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ։
Հարակից հրապարակումներ`
- Երասխի գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է. Sputnik-ը լուսանկարներ է հրապարակել
- ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ գրառումը
- Երասխի գործարանը տեղափոխվում է այլ վայր
- Երասխում գործարանը կառուցող ընկերությունը հայտնում է Ադրբեջանի կողմից աննախադեպ քանակի կրակոցների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան