Պետության տրամադրած կեցավայրերում ապրող արցախցիները չեն ստանա 40+10 հազարական դրամ աջակցությունը. փոխնախարար
40+10 հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում կառավարությունը շարունակում է գումար հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ ծառայություններից օգտվելու վճարումները կատարելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ասուլիսում հայտարարեց, որ նոյեմբերից սկսած աջակացությունը տրամադրվելու է նոր պայմաններով։
«Նոյեմբեր ամսից շահառու չեն հանդիսանա բոլոր այն քաղաքացիները, ում համար կեցությունն ապահովվում է պետական միջոցներով։ Մասնավորապես, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող անձանց համար այլևս աջակցությունը չի գործի»,-մանրամասնեց նա։
Փոխնախարարը նշեց նաև, որ նոյեմբերին կպահանջվի մեկանգամյա առցանց դիմում լրացնել։
Հարակից հրապարակումներ`
- Տանք, որ ի՞նչ լինի. Ֆինանսների նախարարը՝ ԱՀ կառավարությանը գումար հատկացնելու մասին
- «Արցախփոստ»-ը՝ կենսաթոշակ և նպաստ տրամադրելու մասին
- Սոցապն աջակցություն ակնկալող բռնի տեղահանված արցախցիներին ուղղորդել է քաղաքացիական նախաձեռնություն. Ռոբերտ Հայրապետյան
- Նարեկ Մկրտչյան. Նոյեմբերին 10 հզ և 40 հզ դրամ աջակցությունը ստանալու համար պետք է դիմում գրել
- 100 հազար դրամ աջակցություն ստանալու նպատակով 306 անչափահասի դիմում մերժվել է