Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Ավետիսյան–Վաղարշյան փողոցների խաչմերուկում և Սաֆյան անցուղում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան – Վաղարշյան փողոցների խաչմերուկում և Սաֆյան անցուղում:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սաֆյան անցուղում: Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: