Ֆրանսիայում ձերբակալվել է ռուս միլիարդատեր Ալեքսեյ Կուզմիչևը
Ֆրանսիայում ձերբակալվել է ռուսաստանցի միլիարդատեր Ալեքսեյ Կուզմիչևը: Փարիզի 7-րդ թաղամասում գտնվող նրա տանը, ինչպես նաև Սեն Տրոպեում իրեն պատկանող վիլլայում խուզարկություններ են կատարվել, գրում է «Վեստի․ռու»-ն։
Այս մասին հաղորդած Le Monde թերթը Կուզմիչևին անվանում է «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը»։
Միլիարդատերը ԵՄ պատժամիջոցների տակ է 2022 թվականի մարտի 15-ից Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ընդ որում՝ պատժամիջոցների ցուցակում նա հայտնվել է արդեն Ֆրանսիայի տարածքում գտնվելու ժամանակ։
Երկրի ազգային ֆինանսական դատախազության տեղեկատվության համաձայն՝ Կուզմիչևի նկատմամբ հետաքննություն է սկսվել ՝ կապված հարկային մեքենայությունների, ինչպես նաև այլ իրավախախտումների, այդ թվում՝ պատժամիջոցների խախտման կասկածների հետ: