Իսրայելական հետախուզությունն առաջարկել է Գազայի 2,3 միլիոն բնակիչներին տեղափոխել Եգիպտոս
Իսրայելի իշխանությունները խոստովանել են երկրի հետախուզության նախարարության մշակած փաստաթղթի առկայությունը, որն առաջարկում է Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակիչներին Եգիպտոսի Սինայի թերակղզի տեղափոխելու գաղափարը։ Այս մասին հոդված է հրապարակել The Times of Israel թերթը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը փաստաթուղթն անվանել է «հայեցակարգային փաստաթուղթ», որը ներկայացնում է հիպոթետիկորեն հնարավոր այլընտրանքներից միայն մեկը: Ինչպես նշում է թերթը, փաստաթուղթը թվագրվել է հոկտեմբերի 13-ով, այնուհետև հայտնվել է իսրայելական լրատվամիջոցներում։
Նրանում մատուցվում է գղափար Գազայի հատվածի բնակիչներին Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող վրանային քաղաքներ տեղափոխելու, այնտեղ մշտական քաղաքներ կառուցելու և մարդասիրական միջանցք ստեղծելու գաղափարը։ Միաժամանակ հետախուզության նախարարությունն առաջարկել է Իսրայելի ներսում ստեղծել անվտանգության հատուկ գոտի, որը կկանխի պաղեստինցի փախստականների մուտքը երկիր։
Ինչպես նշում է պարբերկնը, փաստաթղթում ոչինչ չի նշվում այն մասին, թե ինչ է լինելու Գազայի հատվածում նրա բնակիչների վերաբնակեցումից հետո։ Միևնույն ժամանակ, թերթի հեղինակներն այս սցենարն անվանել են «ամենացանկալին Իսրայելի անվտանգության համար»։ Երկրի կառավարությունում թերթի աղբյուրի խոսքով՝ այս փաստաթղթի շուրջ լուրջ քննարկումներ չեն եղել։
«Վաղվ օրվա» հարցը Իսրայելի ոչ մի պաշտոնական հարթակում չի քննարկվել, որն այժմ կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի վարչական և ռազմական հնարավորությունների ոչնչացման վրա»,-մեջբերում է հրատարակությունը երկրի վարչապետի գրասենյակի հայտարարությունը։
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին հոկտեմբերի 17-ին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Կահիրեն պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել անկլավի բնակիչներին Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի միջոցով, սակայն մտադիր չէ իր տարածքում տեղավորել Գազայի հատվածից փախստականներին։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի մշտական ներկայացուցչի անսպասելի վարքը ՄԱԿ-ում
- Իսրայելը հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանի և Իրանի միջև կապերով
- Լավրովն ու Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան