Առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք. Սանոսյան
«Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կքննարկվի անկլավների, այդ թվում Արծվաշենի հարցը, առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, երբ որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որի դրույթներից, ենթադրում է, մեկը կամ դրան հաջորդող գործընթացներից մեկը կլինի դեմարկացիա-դելիմիտացիա երևույթները, այդ հարցերը կդիտարկվեն համատեքստում, կքննարկվեն, թե ինչ իրավական հիմքեր կան, որովհետև անկլավի կամ որևէ տարածքի համար նույնպես պետք է իրավական հիմքեր լինի՝ «մենք ինչ ունենք իրենց մոտ, իրենք ինչ ունեն մեզ մոտ»։
«Համապատասխան հանձնաժողովները որոշակի աշխատանք անելուց հետո կքննարկեն և որոշակի եզրակացության կգան: Առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք»,- ասաց Սանոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է աղետալի հետևանքներով Հայաստանի համար
- Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են․ Բագրատյան
- 85-100 հազար ադրբեջանցի է բնակեցվելու անկլավներում, որոնք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ. Օսկանյան
- Բագրատ Սրբազան. Սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն
- Անկլավների հարց չի քննարկվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովում
- Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մաս է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա