Լիոնել Մեսսին 8–րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»
Փարիզում կայացած France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանն է արժանացել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ու անգլիական «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, անգլիացի Ջուդ Բելինգեմը ֆրանսիական France Football պարբերականի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Բելինգեմն արժանացել է Ռայմոն Կոպայի մրցանակին, որը տրվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։
«Մանչեսթեր Սիթին» դարձել է տարվա լավագույն թիմ։
«Բարսելոնայի» կանանց թիմը France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն կանանց ակումբ։ Կատալոնական թիմն անցնող տարում նվաճել է երեք գավաթ՝ դառնալով Սուպերգավաթի, Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող:
Մրցանակը ստանալու համար բեմ է բարձրացել ակումբի նախագահ Ժոան Լապորտան։
France Football-ի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացել է Լիոնել Մեսսին։ Արգենտինացին կարիերայում նվաճել է 8-րդ «Ոսկե գնդակը»։
«Հաճելի է կրկին այստեղ լինել և վայելել այս պահը։ Հաճելի է աշխարհի առաջնությունում հաղթելու և երազանքս իրականացնելու հնարավորություն ունենալը։ Չէի պատկերացնում, որ կունենամ նման կարիերա և այն ամենը, ինչին հասել եմ։ Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել լինել պատմության լավագույն թիմի մի մասը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերել BBC-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան