Իսրայելի մշտական ներկայացուցչի անսպասելի վարքը ՄԱԿ-ում
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի սենյակում հանկարծ վերցրել է սեղանին դրված դեղին աստղն ու ամրացրել պիջակին։ ԶԼՄ-ները նկատել են՝ այն նման է աստղին, որը հրեաները ստիպված էին կրել նացիստական Գերմանիայում Հոլոքոստի ժամանակ:
Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել են լրագրողները։
«Մենք կրելու ենք այս աստղը այնքան ժամանակ, քանի դեռ դուք չդատապարտեք ՀԱՄԱՍ-ի վայրագությունները և չպահանջեք անհապաղ ազատ արձակել մեր պատանդներին։ Մենք աշխատում ենք դեղին աստղի հետ՝ որպես հպարտության խորհրդանիշ»,- ասել է Գիլադ Էրդանը։
Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ աստղն իրեն կհիշեցնի կռվելու ու պաշտպանվելու երդումը։
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է ութ հազարը, որոնց կեսը երեխաներ են, ավելի քան 18 հազարը վիրավորվել են։
МК.RU-ի փոխանցմամբ, կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Իսրայելը ցուցադրաբար անտեսում է բռնություններն անհապաղ դադարեցնելու մասին կոչերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին