ՔԿՀ-ում պահվող Տաթևիկ Վիրաբյանը կրկին ուշագնաց է եղել
Անազատության մեջ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
«Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է»,-մանրամասնում է փաստաբանը։
Առաջին անգամ նա ուշագնաց էր եղել հոկտեբերի 15-ին Աբովյան ՔԿՀ խցում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայցրած բողոքը։
Տաթևիկ Վիրաբյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 19-ին Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Իրավապահները հիմնավորում են, որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջին, մասնակցել է զանգվածային անկարգություններին, սոցցացնցերում բռնության կոչեր է հնչեցրել։
Տաթևիկ Վիրաբյանն Արցախից է, պատերազմում զոհվել է նրա եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը։ Ունի երկու անչափահաս երեխա, որոնց հիմա խնամում է տատը։
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևիկ Վիրաբյանն անազատության մեջ գտնվող միակ կին քաղբանտարկյալն է. «Իրավաչափ չէ ընդհանրապես կալանքի տակ պահելը, թեկուզ հենց քրեական դատավարության իրավունքի իմաստով, որովհետեւ կալանքի համար հիմքերը ամբողջությամբ բացակայում են, բացի այդ, ձերբակալությունը տեղի է ունեցել ապօրինի»։
Հարակից հրապարակումներ`
- Տաթև Արցախի անունից հայց է ներկայացվել ընդդեմ իշխանական երկու զրպարտիչների․ փաստաբան
- Նարեկ Մալյանը, Լևոն Քոչաարյանը և Տաթև Արցախը քաղբանտարկյալներ են․ Սամսոնյան
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ
- Տաթև Արցախը քաղբանտարկյալ է. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին