Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը աճուրդի է հանվել 20 միլիոն դոլարով
Ամերիկահայ հանրահայտ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» (1946 թ) կտավը Նյու Յորքում նոյեմբերի 9-ին նախատեսված Christie’s-ի «20-րդ դարի արվես» աճուրդի թոփ-լոտերից է։ Փորձագետները նկարը նախնական գնահատել են 20 միլիոն դոլար։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, եթե կտավը վաճառվի այդ գնով, ապա այն կդառնա Արշիլ Գորկու՝ աճուրդներում վաճառված ամենաթանկ ստեղծագործությունը։ Առայժմ նկարչի ամենաթանկ կտավը համարվում է «Բարի օր, տիկին Լինքոլն» (1944 թ.) կտավը, որը Christie's-ում վաճառվել է 2018 թվականին 14 միլիոն դոլարով։
Կտավը ճանաչված կոլեկցիոներ Դեյվիդ Գեֆֆենի հավաքածուից է:
1946 թվականի հունվարին Գորկու արվեստանոցում բռնկվում է հրդեհ, այրվում են նկարչի 20 կտավները, գրքերը: Ժամանակ չկորցնելով՝ նա նոր ստուդիա է վարձակալում և սկսում աշխատել։ Իսկ նոր ստեղծած աշխատանքներն էլ խորհրդանշում էին վերածնունդ, որոնցով էլ նկարիչն իր ուրույն տեղը հաստատեց 20-րդ դարի արվեստում: Ստեղծած նկարների թվում էին երեք կտավներ՝ «Ածխացած սիրահարները» վերնագրով։
Christie's-ի կայքում Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» աշխատանքն աճուրդում ներկայացնելու մասին նյութը վերնագրված է՝ «Ամենահիասքանչ փյունիկ». ինչպես Արշիլ Գորկին վեր հառնեց մոխիրներից՝ գլուխգործոց ստեղծելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արշիլ Գորկու նոր կտավ է հայտնաբերվել
- Արշիլ Գորկի... կոշիկի տուփերի վրա նկարելուց մինչև 20-րդ դարի արվեստի ամենակարևոր դեմքը
- «Արշիլ Գորկու ողբերգական կյանքը» խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերան` հուլիսին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան