Հայաստանյան դպրոցներում այս պահի դրությամբ սովորում է Արցախից բռնի տեղահանված 16 հազար 371 աշակերտ
Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահի դրությամբ սովորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 371 աշակերտ։ Նրանցից 5185-ը սովորում է Երևանի, մնացածը տեղաբաշխված են մարզային դպրոցներում։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Նա նշեց, որ շարունակվում են նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության շարունակականության ապահովման ծրագիրը։ Այս պահին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 991, բարձրագույն ուսումնական հաստատություններում 1645 բռնի տեղահանված արցախցի ուսանողներ։
Անդրադառնալով ԼՂ բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Արաքսիա Սվաջյանն ասաց, որ 126 ուսուցիչ դիմել է, 52-ն արդեն գործուղվել են։
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրեց նաև, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին