2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը թերակատարվել է 53%-ով. Թադևոս Ավետիսյան
«Սեպտեմբերի 15-ի դրությամբ 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 47%: Այսինքը 53%-ի թերկատարում է արձանագրվել և այդ ժամանակահատվածի համար նախատեված է եղել 411 մլրդ դրամի ծախս, որից կատարվել է ընդամենը 194 մլրդ դրամինը»,-խորհրդարանում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ տնտեսական հարաբերությունների ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 36%:
Բյուջեի նախագիծը ներկայացնող նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2023 թվականի կապիտալ ծախսերի կատարողականը շատ չի շեղվում նախորդ տարվա կատարողականի ցուցանիշներից:
Նախարարի խոսքով՝ չորրորդ եռամսյակում լինում է կապիտալ ծախսերի զգալի ավելացում, քանի որ տարվա ընթացքում շինարարական աշխատանքներ կատարվում են և կատարողական ակտերի ստորագրումից հետո նոր իրականացվում են վճարումներ:
«Այլ հարց է, որ այս մենը պետք է ըստ եռամսյակի ճիշտ պլանավորվի, որպեսզի նման պատկեր ձեր համար չառաջանա»,-հայտարարեց Վահե Հովհաննիսյանը՝ դիտարկելով, որ նախարարություններն այդ դեպքում պետք է իրենց ծախսերը չորրորդ եռամսյակում պլանավորեն, որպեսզի մինչ այդ նման թերակատարում չարձանագրվի:
Նախարարը նաև նշեց, որ տնտեսական աճի ռիսկերը գնահատվում են և տարբեր սցենարների համար ապահովում են պահուստների բարձիկ, որպեսզի այդ ռիսկերը մեղմվեն, իսկ հաջորդ տարվա բյուջեում այն 1000 մլրդ դրամ է:
«Ես համաձայն չեմ, որ չորրորդ եռամսյակին իրականում կկարողանաք այն ծավալի կապիտալ ծախսեր իրականացնել, որ այդ ամբողջ տարվա 64% թերկատարումը մի եռամսյակով գա լրանա կամ մոտենա 90%-ից ավելիին»,-արձանագրեց Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով, եթե այդպես էլ ստացվի, ապա առաջնայինը պետական բյուջեի ճիշտ պլանավորումն է:
«Դուք բերում պետական բյուջեի նախագիծ եք ներկայացնում, ասում եք, թե բուջեում կապիտալ ծախսերի այսքան ավելացում ենք նախատեսել, օրինակ՝ պաշտպանության, կրթության, ճանապարհաշինության ոլորտներում և այլն, բայց հետո ներկայացման ժամանակ չի խոսվում կատարողականի մասին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Երբ գալիս է կատարողականի քննարկումը, արդեն հաջորդ տարվա բյուջեն ընդունված է և ասում եք, որ այս տարի այդ նախատեսածը կանենք»:
Ավետիսյանն ասաց, որ ժամանակների նման խզումը ակնհայտ մանիպուլյացիաների տեղիք է տալիս, դրա համար շատ կարևոր է, որ երբ քննարկվում է բյուջեն, նաև այդ խնդիրներն առաջ քաշվեն և հաջորդ տարվա լուծումների մեջ երևան:
«Պետք էծրագրերով ռիսկերը թուլացվի և կանխարգելվի, ոչ թե պահուստից ծախսվի»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք այսօր աշխարհում տենդենցներ ենք թելադրում. Մարտին Գալստյան
- 2023 թ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.7%. Վահե Հովհաննիսյան
- Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
- Բյուջեից 360 մլն դրամ հատկացվեց բռնագաղթածների համար պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան