Հելոուինի տոնին Բլինքենի որդին Սպիտակ տուն է եկել Զելենսկու համազգեստով
Հելոունի տոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու առաջին տիկինն ընդունելություն են կազմակերպել սպիտակ տանը։ Ջիլ Բայդենը միջոցառմանը եղել է կատվի կերպարում, Ջո Բայդենը կերպարանափոխված չի եղել։
ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են հայտնվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեխաները։ Պետքարտուղարի որդին եղել է մուգ կանաչ համազգեստով, ինչպես պատերազմից հետո հագնվում է Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին։ Նրա կրծքին եղել է Ուկրաինայի դրոշը, դստեր զգեստը եղել է կապույտ, շարֆը՝ դեղին։