«Հրապարակ». Սյունիքի նկատմամբ «հետաքրքրվածությունը» որոշ լարվածություն է առաջացրել բնակչության շրջանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ու ցավակցական ուղերձներից զատ, որոշել է հետաքրքրվել նաև ներհայաստանյան հարցերով․ վաղը նա եռօրյա այցով Սյունիք կմեկնի։ Ըստ մեր աղբյուրների՝ կայցելի մարզի բոլոր խոշոր համայնքներ, կհանդիպի մարզային իշխանության և համայնքապետերի հետ։ Մարզի ղեկավարությանը փոխանցել են, թե նախագահը ցանկանում է ծանոթանալ մարզային խնդիրներին։
Սակայն երկրի քաղաքական ղեկավարության՝ Սյունիքի նկատմամբ վերջին շրջանի «հետաքրքրվածությունը» որոշ լարվածություն է առաջացրել բնակչության շրջանում: Եվ ոմանք չեն բացառում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության ներքո հայտնված Սյունիքում գուցե կարևոր իրադարձություններ են սպասվում, և դա է այս ուշադրության բուն պատճառը։ Շաբաթ օրն էլ Փաշինյանն էր Սյունիքում` պարեկներին էր այցելել։ Ուշագրավ է, որ մեկ էլ 2 տարի առաջ՝ 2021-ին է Խաչատուրյանը եղել Սյունիքում՝ կրկին՝ Փաշինյանի այցից անմիջապես հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում