Մարկեդոնովը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Վաղ է եզրակացություններ անել
Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին։
«Հոկտեմբերի նախավերջին օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնեցվել են Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման երեք հիմնական կետերը։ Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, «եթե կողմերը հավատարիմ մնան այս համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումն իրական կդառնա»։ Կարո՞ղ ենք խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության որոշ նոր մոտեցումների ի հայտ գալու մասին։
Այս հարցի պատասխանը բացասական կլինի։ Այս երեք կետերն այս կամ այն ձևով հայտնվել են ավելի վաղ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի ելույթներում»,-գրել է Մարկեդոնովը։
Քաղաքագետը նշել է՝ առաջին հայացքից ամեն ինչ կատարյալ է թվում։
«Եվ երկար սպասված խաղաղությունը մոտ հեռանկար է թվում: Բայց չէ՞ որ Ալմա-Աթայի հռչակագիրը մեկ տարի առաջ չի նշվել որպես անջատման հիմք: Երկու երկրների տարածքների կոնկրետ թվեր չե՞ն հայտնվել Փաշինյանի ելույթում, որում նա Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Հռետորական հարցեր. Սակայն այս բոլոր ճանաչումները չխանգարեցին, որ լինի ղարաբաղյան երրորդ պատերազմը։ Եվ արդյունքում՝ հակամարտության կարգավորման ուժային սցենարի հաղթանակը։
Մի խոսքով, երևի վաղ է շտապել եզրակացություններ անել Եվրասիայի երկարամյա հակամարտություններից մեկի ավարտի վերաբերյալ։ Բայց հնարավոր է, որ շուտով որոշակի փաստաթուղթ ի հայտ գա, որը կկոչվի խաղաղության պայմանագիր։ Բայց հարց է, թե արդյո՞ք դա իրական խաղաղություն կբերի անհանգիստ տարածաշրջանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան