Ուկրաինայի հետախուզության աշխատակիցը գրեթե «անպետք» է որակել թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ն
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության (ԳՈՒՎ) սպա Վլադիմիր Վալյուխը հայտարարել է, որ երկրի զինվորականների համար դժվար է գտնել պահը թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News թերթը։
Հրատարակության համաձայն՝ Վալյուխը Չեխիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ խոսել է թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին։ Ընդ որում, ուկրաինացի սպան քիչ էր մնում դրանք անպետք անվաներ։
«Ինչ վերաբերում է TB2-ին, ես չեմ ուզում օգտագործել «անպետք» բառը, բայց դժվար է գտնել դրանք օգտագործելու իիրավիճակը»,- նկատել է նա։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Վալյուխը, 2022 թվականի սկզբին ուկրաինական զորքերը մարտական գոտում շատ ավելի հաճախ էին կիրառում թուրքական անօդաչու թռչող սարքերը։ Ներկայումս զինվորականները շարունակում են դրանք օգտագործել որոշակի իրավիճակներում, սակայն դա հազվադեպ է լինում։
Հրատարակության տվյալներով՝ պատճառը Ռուսաստանի զինված ուժերի պաշտպանության ուժեղացումն է եղել։ Bayraktar TB2-ի վերջին թռիչքը, որին ուկրաինացի հետախույզը հնարավորություն է ունեցել անձամբ դիտարկել, տևել է ընդամենը կես ժամ:
Հարակից հրապարակումներ`
- «Bayraktar» արտադրող ընկերությունը նախատեսում է 1,5 տարում ավարտել Ուկրաինայում իր գործարանի կառուցումը
- Թուրքիան ցանկանում է Չինաստանից ստանալ Bayraktar TB2-ի արդիականացման տեխնոլոգիա
- Քուվեյթը ավելի քան 370 միլիոն դոլարի թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր է պատվիրում
- Թուրքական Bayraktar անօդաչուները հասել են Կոսովո