Սիրանուշ Սահակյան. Մենք ունենք տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյաները, ռազմական գործիչները Ադրբեջանի կողմից, ըստ էության, ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Իրավաբանը կապի մեջ է Ադրբեջանում անազատության մեջ պահվող նախկին պաշտոնյաների ընտանիքների, հարազատների հետ։ Արձագանքելով ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացակայանի մասին սոցցանցերում տարածված տեղեկություններին՝ նա ասաց.
«Մենք ունենք տեղեկություն նրա ողջ լինելու վերաբերյալ։ Մենք համադրում ենք, որ նրանք կարողացել են ընտանիքի անդամների հետ կապ հաստատել, մյուս կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտարարել է, որ այցելել է ղեկավարությանը, որի թվում է ռազմական ղեկավարությունը, չի կատարել որևէ բացառություն։ Նման կառույցի կողմից հայտարարության պայմաններում չենք կարող այլ հետևություն կատարել։ Այցելությունը եղել է հոկտեմբերի 20-ին, մեր հետևությունն այն է, որ հոկտեմբերի 20-ին Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսել են նաև Լևոն Մնացականյանին»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Լևոն Մնացականյանը կապ է հաստատել ընտանիքի հետ
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
- Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը
- Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը