Արցախից խաղաղապահների ռազմական տեխնիկան ուղարկվել է ՌԴ՝ պլանային վերանորոգման. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հերթական տեղեկագիրն է հրապարակել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ, որում ասվում է.
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։
Ադրբեջանի և Ղարաբաղի միացյալ զորախումբը՝ Խաղաղապահների ուղեկցությամբ, շարունակում են աշխատանքները՝ վերականգնելու էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակեցված տարածքներին»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն Արցախի բնակավայրերի անուններն աղավաղած տեղեկագրով հայտնում է Ստեփանակերտում 2 դիտակետի բացման մասին
- ՌԴ խաղաղապահներն Արցախում տեղադրել են 10 նոր հենակետ, որից 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ. ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին