Թուրքերը երկրից դուրս ամենաշատը ցանկանում են ապրել Գերմանիայում
Թուրքական «MetroPOLL» հետազոտական ընկերությունը սոցհարցումներ է անցկացրել Թուրքիայում։ «Ցանկանում ե՞ք ապրել կամ սովորել երկրից դուրս» հարցին հարցվածների 39․1%-ը պատասխանել է այո, 56․4%-ը ոչ, իսկ 4․5%-ը պատասխան չի տվել։
Մասնակիցները, որոնք դրական պատասխան են տվել նշել են, թե որ երկրներում կնախընտրեին ապրել։
Հարցվածների 32․7%-ը նախընտրել է բնակվել Գերմանիայում, 11․5%-ը ԱՄՆ-ում, 7․6%-ը Անգլիայում, իսկ 5․7%-ը Շվեյցարիայում, գրում է էրմենիհաբերը։
Քանի որ Բուլղարիան, Ֆինլանդիան, Իսպանիան, Ուկրաինան, Բելգիան և Հունաստանը գնահատվել են 1%-ից ցածր, նեռավել են «Եվրոպական երկրների» խորագրի ներքո: