Իսրայելը, ՀԱՄԱՍ-ը և Եգիպտոսը պայմանավորվել են Գազայից դուրս բերել օտարերկրացիներին և ծանր վիրավորներին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը, Իսրայելի և Եգիպտոսի իշխանությունները Կատարի միջնորդությամբ և ԱՄՆ-ի հետ համակարգմամբ եկել են համաձայնության, ըստ որի՝ օտարերկրացիներին և ծանր վիրավորներին թույլ կտան դուրս գալ Գազայի հատվածից, գրում է ՏԱՍՍ-ը։
Պայմանավորվածությունները ենթադրում են, որ օտարերկրյա անձնագրեր ունեցողները և ծանր վիրավոր մարդիկ կկարողանան տեղաշարժվել Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով: Սակայն կողմերը չեն սահմանել ժամկետ, որի ընթացքում այդ անցակետը կբացվի։
Ըստ աղբյուրի՝ այդ համաձայնագիրը կապված չէ բանակցությունների օրակարգում գտնվող այնպիսի հարցերի լուծման հետ, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակումը և անկլավում հումանիտար իրավիճակի թեթևացման համար հումանիտար դադար մտցնելը:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել էր այն անձանց անունները, որոնք չորեքշաբթի կկարողանան լքել Գազայի հատվածը «Ռաֆահ» անցակետով: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է 430 մարդ: Նրանց թվում են Ավստրալիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ֆինլանդիայի, Չեխիայի և Ճապոնիայի քաղաքացիներ։ Երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցներին նույնպես կթույլատրվի լքել անկլավը։
Ավելի ուշ «Al-Qahera al-Ihbariya» հեռուստաալիքը հայտնել է, որ Եգիպտոսի տարածքից տասնյակ շտապօգնության մեքենաներ «Ռաֆահ» անցակետով մտել են Գազայի հատված, որպեսզի այնտեղից վերցնեն և Եգիպտոսի տարածք հասցնեն վիրավոր և ծանր հիվանդ պաղեստինցիների առաջին խմբին:
Հարակից հրապարակումներ`
- Գազայի «Ջեբալիա» փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ Է զոհվել
- Իսրայելական հետախուզությունն առաջարկել է Գազայի 2,3 միլիոն բնակիչներին տեղափոխել Եգիպտոս
- ԱՀԿ-ն հայտնել Է Գազայի հիվանդանոցներից հիվանդներին տարհանելու անհնարինության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին