Իրանը Էրդողանին մատնանշել է Մերձավոր Արևելքում հակամարտությունն ընդլայնելու վտանգը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ նշել է պաղեստինա-իսրայելական հակամարտության, ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդլայնելու վտանգի մասին: Նման զարգացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և Թուրքիայի վրա:
Աբդոլլահիանը չորեքշաբթի պաշտոնական այցով գտնվում է Անկարայում։ Իրանցի դիվանագետն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ օրվա ընթացքում քննարկել է Պաղեստինում տիրող իրավիճակը, կողմերն ընդգծել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու և պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը։
«Միացյալ Նահանգները, որպես Գազայի դեմ ռազմական գործողության կողմերից մեկը, այն կարգավիճակում չէ, որ կարողանա խորհուրդ տալ մյուսներին զսպվածություն ցուցաբերել հակամարտությունում: Մերձավոր Արևելքում դիմադրողական խմբերն ինքնուրույն են որոշում կայացնում և եթե պատերազմը Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ անհապաղ չդադարեցվի, աօա ցանկացած պահի Մերձավոր Արևելքում պատերազմի մասշտաբների ընդլայնման վտանգ կա: Դրա հետևանքների պատասխանատվությունն ուղղակիորեն կրում են Միացյալ Նահանգները և Իսրայելը»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն Իրանի և Ադրբեջանի հետ քննարկում է Հայաստան, ապա Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը
- Լավրովն ու Աբդոլլահյան քննարկել են Կովկասում վերջին զարգացումները և 3+3 ձևաչափը
- Հոսեյն Աբդոլլահիան.Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ