«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մի քանի օրից լրանում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մի քանի օրից լրանում է, սակայն ՔՊ-ական հանձնաժողովականներն այլևս չեն շտապում «հարցաքննության» կանչել որևէ նախկին կամ ներկա պաշտոնյայի։
Հիշեցնենք. 2023 թ. մայիսի 3-ին երկրորդ անգամ էր 6 ամսով երկարաձգվել 2020 թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Այսինքն՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին լրանում է։
Հանձնաժողովի վերջին հյուրը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր, նախատեսում էին տեսակապով հարցաքննել ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ով ադրբեջանական գերության մեջ է ավելի քան մեկ ամիս, ինչպես նաև՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Սակայն Արցախը հանձնելուց հետո ՔՊ-ականներն էլ թերևս հասկացել են, որ զավեշտի ժանրից է լինելու 20 թվի պարտության մեղավորներ հռչակելը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում էր կայացրել՝ չմասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան