«Հրապարակ». Ադրբեջանը մտադիր է նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» անցկացնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նոյեմբերի 8-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» անցկացնել։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այդ մասին՝ ընդգծելով, որ զորահանդեսին կմասնակցի անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնում են արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։ 2020 թվականի այդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել Շուշին, չնայած որ Հայաստանում պաշտոնական ամենաբարձր մակարդակում, անգամ՝ նոյեմբերի 9-ին, դեռ հերքում էին այդ լուրերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում