Մակրոն. ֆրանսիական ընկերությունները պատրաստ են մասնակցել Տրանսկասպյան երթուղու զարգացմանը
Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում Ղազախստանը կարող է հույս դնել ֆրանսիական ընկերությունների մասնակցության վրա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման արդյունքներով։
«Ղազախստանը կարող է Ասիայի և Միջերկրական ծովի միջև նոր լոգիստիկ միջանցքի ստեղծման նախագծում հույս դնել ֆրանսիական ձեռնարկությունների ակտիվ մասնակցության վրա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մակրոնը, ով պաշտոնական այցով գտնվում է Աստանայում։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Փարիզն ու Աստանան պետք է արագացնեն ռազմավարական գործընկերության զարգացման տեմպերը։
«Մեր համագործակցության համար լավ հիմքեր են դրվել, սակայն անհրաժեշտ է այն լրացնել և արագացնել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիական բիզնեսը Ղազախստանի բոլոր մատակարարների շարքում ութերորդն է, իսկ արևմտաեվրոպական մատակարարների թվում՝ երրորդը (Գերմանիայից և Իտալիայից հետո): Փարիզում Ղազախստանի դեսպանատան տվյալներով՝ 2005 թվականից հանրապետությունում ֆրանսիական կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է 17 միլիարդ դոլարը։
Հարակից հրապարակումներ`
- Տոկաև.Ղազախստանը հետևելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմին
- Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն․ ԱԳՆ խոսնակ
- Ղազախստանում կանխվել է դամբարանի պայթեցնելու փորձն ու զինված հարձակումը
- Ղազախստանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր սահմանապահ ստորաբաժանման ձևավորման մասին
- Դ. Մեդվեդև. Տրանսկասպյան գազամուղի կառուցման գործընթացը պահանջում է Կասպյան բոլոր երկրների համաձայնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան