Մասկը կրկին մեղադրել է Սորոսին մարդկության հանդեպ ատելության մեջ
Tesla-ի և SpaceX-ի ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկը կրկին մեղադրել է «Բաց հասարակության» հիմնադրամի ղեկավար, ֆինանսիստ Ջորջ Սորոսին մարդկության հանդեպ ատելության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ թվում է՝ Սորոսը հիմնարար մակարդակով ատում է մարդկությանը։ Դա իմ կարծիքն է», - ասել է նա լրագրող Ջո Ռոգանի «The Joe Rogan Experience» փոդքասթում։
Գործարարը համոզված է, որ ֆինանսիստն ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության գլխավոր հովանավորներից մեկն է»։
Ավելի վաղ Tesla-ի և SpaceX-ի սեփականատերն արդեն X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում հայտարարել էր, որ Սորոսն «ատում է մարդկությանը»: Նա նաև հայտնել է Սորոսի հիմնադրած «Բաց հասարակություն» հիմնադրամին դատի տալու մտադրության մասին Սեպտեմբերին գործարարը կարծիք էր հայտնել, որ Սորոսն «այլ բան չի ուզում, քան ոչնչացնել արևմտյան քաղաքակրթությունը»։
Մասկի կարծիքով՝ «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական հասարակության խմբերին ամբողջ աշխարհում, իրականում լավ նպատակով չի ստեղծվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին