
ՑԱԽԱԼ-ը կրկին հարվածել է փախստականների «Ջաբալիա» ճամբարին, կան տասնյակ զոհեր
Գազայի հատվածի բնակելի թաղամասում, որտեղ գտնվում է «Ջաբալիա» փախստականների ճամբարը, Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կրկնակի հարվածի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով WAFA պաղեստինյան լրատվական գործակալությանը։
«Պաղեստինի տասնյակ քաղաքացիներ սպանվել են, ևս մի քանիսը վիրավորվել են իսրայելական դաժան ռմբակոծության հետևանքով, որն ուղղված էր փախստականների «Ջաբալիա» ճամբարում բնակելի շենքերի վրա»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ օբյեկտի վրա արձակվել է ավելի քան տասը հրթիռ։
Նախորդ օրն ավելի քան 100 մարդ Է զոհվել Գազայի հյուսիսային մասում գտնվող «Ջեբալիա» փախստականների ճամբարին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածից։