«Մարտի 1»-ը բացահայտել ենք… Պարզապես ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ՝ այլ կարծիք հայտնեմ. Սասուն Խաչատրյան
«Երբ «Մարտի 1»-ի գործով նյութերին ծանոթանաք, կհասկանաք, թե մենք ինչքան բարեխիղճ ենք աշխատել»,-խորհրդարանում կազմակերպած ճեպազրույցում հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով «Մարտի 1»-ը բացահայտելու իր խոստման վերաբերյալ հարցին:
Նա հայտարարեց, թե «Մարտի 1»-ը բացահայտել են, մեղադրական եզրակացությունը հասանելի է։ և ցնկացողները կարող են ծանոթանալ:
«Բոլոր մեր եզրահանգումները, ապացույցները, բոլորը շարադրված են։ Մեղադրանքներ են շարադրվել այդ գործով և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին: Պարզապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ՝ այլ կարծիք հայտնեմ»,-հայտարարեց Քննչական ծառայության նախկին պետը։
Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը՝ Սասուն Խաչատրյանը պարզաբանեց. «Զարգացած ժողովրդավարական երկրներում և՛ արդարացման դատավճիռներ են լինում, և՛ արդարացման հիմքով քրեական հետապնդումների դադարեցումներ են լինում: Դա նորմալ երևույթ է»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հակակառուպցիոն կոմիտեն սկսել է նախաքննական մարմին հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին և նրանց փաստաբաններին
- ՀԿ. «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ
- Գլխավոր դատախազը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին. Մարտի 1-ի գործով քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա
- Գլխավոր դատախազը «հոկտեմբերի 27»-ի և «մարտի 1»-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունի