Ռուս միլիարդատեր Պոտանինը փորձում է խուսափել 5 մլրդ դոլարի ամուսնալուծության հայցից
Միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը խնդրել է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանին չեղարկել ստորին դատարանի որոշումը, որը թույլ է տալիս ձեռնարկատիրոջ նախկին կնոջը՝ Նատալիային, նոր հայց ներկայացնել նրա դեմ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ունեցվածքի բաժանման համար, գրում է «Bloomberg»-ը։
Նշվում է, որ բրիտանական դատարանները հայտնի են ամուսնալուծության գործերով իրենց «առատաձեռնությամբ»։ Գործակալությունում ընդգծել են, որ Լոնդոնը ճանաչվել է «ամուսնալուծությունների համաշխարհային մայրաքաղաք», քանի որ դատավորներն առավել հաճախ ակտիվները հավասարապես բաշխում են ամուսինների միջև:
Ըստ Bloomberg-ի՝ Պոտանինի կարողությունը կազմում է 29,3 միլիարդ դոլար: 2019 թվականին նրա նախկին կնոջ փաստաբանները հաշվարկել են, որ ամուսնալուծության գործընթացի արդյունքում Նատալյա Պոտանինան կարող է ստանալ 9 միլիարդ դոլար։
Սակայն 2019 թվականի վերջին Լոնդոնի Բարձր դատարանը մերժել էր Նատալիայի հայցը, որը ներկայացվել էր ամուսնալուծության գործընթացի շրջանակներում։ Դատական մարմինն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ նախկին ամուսինների ունեցվածքի բաժանման վերաբերյալ հայցը քննվել է Ռուսաստանում։ Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Պոտանինան նախկին ամուսնուց արդեն զգալի միջոցներ է ստացել, որոնք պետք է ապահովեին նրա ֆինանսական անկախությունը:
Ավելի ուշ Պոտանինային հաջողվել է վիճարկել որոշումը, նա շահել է բողոքարկումը, իսկ այժմ նրա նախկին ամուսինը փորձում է հայցը վիճարկել Գերագույն դատարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան