Մշակույթ 17:54 01/11/2023

Էդուարդ Թոփչյան. Բարձրակարգ նվագախումբ ունենալը Հայաստանի քաղաքականության համար շատ կարևոր է

Հայաստանում  Ջուզեպպե Վերդիի բուռն և դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Օպերայի համերգային կատարումը տեղի կունենա Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, նոյեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Գլխավոր դերերով հանդես կգան հրավիրյալ անվանի օպերային մեներգիչներ՝ Մարսելո Պուենտե (տենոր), Բոգդան Բաչու (բարիտոն), Եվգենիա Մուրավյովա (սոպրանո), Յուլիա Մեննիբաևա (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովա (սոպրանո), մնացյալ դերերի դերակատարներն են՝ Աշոտ Ղանթարջյան (բաս), Հովհաննես Ներսեսյան (բաս), Հայկ Տիգրանյան (բաս), Արամո Մամիկոնյան (տենոր), Ալեն Մանուկյան (տենոր):

Օպերայի կատարմանը մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Մարսելո Պուենտեն լրագրողների հետ զրույցում պատմեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է իր այս այցով։

«Ծնվել և մեծացել եմ Արգենտինայում, որտեղ մեծ հայկական համայքն կա։ Հայերի միջավայրում եմ մեծացել, սիրում եմ հայկական ուտեստները, տոլմա, ունեմ շատ հայ ընկերներ, ծանոթ եմ հայոց պատմությանը, մշակույթին։ Շատ երջանիկ եմ՝ գտնվելով Հայաստանում և վայելում եմ այստեղ գտնվելու իմ ամեն րոպեն»,- ասաց նա։

Երգիչը նշեց, որ արդեն մի քանի փորձ ունեցել է հրաշալի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, հրաշալի մաեստրո Թոփչյանի հետ։

Խոսելով համերգային և օպերային կատարումների տարբերություններ մասին՝ Մարսելո Պուենտեն ասաց. «Տարբերություններ կան։ Համերգային կատարման դեպքում չկան հագուստներ, բեմադրություն, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է երաժշտության վրա և որպես երգիչներ դա մեզ համար շատ կարևոր է, ամբողջությամբ երաժշտական նյութի մեջ սուզվել և այս հրաշալի նվագախմբի հետ սա մեծ վայելք է»։

Բոգդան Բաչուն նույնպես առաջին անգամ է Հայաստանում և առաջին համագործակցությունն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նա հույս ունի ապագայում ևս առիթ կունենա հրավիրվել ու ելույթներ ունենալ այս նվագախմբի հետ։

«Բարձր մակարդակի նվագախումբ է։ Երբ Էդուարդ Թոփչյանը զանգահարեց և ասաց, որ ուզում է ինձ հրավիրել ելույթի և նշեց, որ հոյակապ նվագախումբ և երգչախումբ ունեն,  ես 80 տոկոսով հավատացի դրան, բայց երբ եկա Հայաստան,  հասկացա, որ հենց այդպես էլ կա, երգչախմբի ու նվագախմբի կատարումը կարծես ձայնասկավառակի ձայնագրության մակարդակի լինի»,- ասաց Բոգդան Բաչուն։  

Նա նշեց, որ զարմացած է՝ Հայաստանն այսպիսի փոքր երկիր է ու ունի մեծ քանակի հիասքանչ երգիչներ, որոնք աշխարհով մեկ հայտնի են։ 

Պարահանդես-դիմակահանդես» օպերայի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, ով Մոսկվայի Մեծ թատրոնում քանիցս ղեկավարել է այն՝ հայտնի օպերային ռեժիսոր Դավիթ Լիվերմուրի շքեղ բեմադրությամբ, և մեծ փափագով սպասում է օպերան ներկայացնել հայրենիքում: Թոփչյանը Մեծ թատրոնում պարբերաբար ղեկավարում է նաև Պուչչինիի «Տոսկա» և Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերաները:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ շատ է սիրում օպերաներ։

«Վերջես Մեծ թատրոնում «Պարահանդես-դիմակահանդես»-ի հրաշալի ներկայացումն  արվեց, որը ես էի ղեկավարում։ Որոշեցի, որ Հայաստանում էլ անենք։ Ինձ թվում է՝ Հայաստանում չի կատարվել այս գեղեցկագույն, բացառիկ օպերան, կամ եթե կատարվել է՝ երևի 70 տարի առաջ։ Բայց ինձ համար երբեք խնդիրը դա չէ՝ կատարվել է, թե չի կատարվել, այլ խնդիրն այն է՝ ինչպես կատարել։ Ուրախ եմ, որ մենք հիմա առիթ ունենք կատարել այս օպերան և հուսամ՝ Հայաստանում դեռ կան  մարդիկ, ովքեր հետաքրքրված են իսկական երաժշտությամբ և կգան, կլսեն»,- ասաց մաեստրո Թոփչյանը։

Նա նշեց, որ Հայաստանում աշխատում է հանուն այն շատ քիչ մարդկանց, ովքեր իրականում գիտեն երաժշտությունը և սիրում են. «Թեև նրանց քանակը քիչ է, բայց  շարունակում եմ աշխատել, որ Հայաստանն ունենա այս կարգի նվագախումբ, որը Հայաստանի նույնիսկ  քաղաքականության համար շատ կարևոր է, որ այսքան մեր վերքերի մեջ ինչ-որ բաներ աշխատի ու առաջ գնա»։  

Վառ մեղեդիներով հարուստ, դրամատիկ ու հոգեբանական ճշմարտացիությամբ աչքի ընկնող «Պարահանդես-դիմակահանդես» օպերան Վերդիի ժառանգության գագաթնակետերից է: Հոգեբանական կոնֆլիկտները, զգացմունքների պայքարը (Ամելիայի, Ռենատոյի և Ռիկկարդոյի միջև) արտահայտված են շեքսպիրյան ոգու հզորությամբ: Գործողությունները լի են սուր կոնտրաստներով՝ մռայլ տեսարաններին փոխարինում են ուրախ տեսարանները, իսկ դրամատիկ հանգուցալուծումը՝ կոմս Ռիկկարդոյի սպանությունը, տեղի է ունենում պարահանդեսի ֆոնին: Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1859թ.-ի փետրվարի 17-ին, Հռոմի «Ապոլլո» թատրոնում:

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}