Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզի» համաձայնագիրը
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։
«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասի՝ մասնավոր վարձակալության հանձնելը կարող է թաղամասի հայ բնակիչներին սպառնալ վտարումներով. Արման Թաթոյան
- Երուսաղեմի հայկական թաղամասի զգալի մասը վաճառող Պատրիարքը գործող իշխանության աջակիցն է
- Կաթողիկոսը Պաղեստինի պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է «Կովերի պարտեզ»-ի խնդիրը
- ԳՀԽ-ն անդրադարձել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու
- Հարութ Սասունյան. Նոր վեճ է հասունանում Երուսաղեմում՝ պատրիարքարանի կողմից վարձակալության հանձնված հողատարածքի պատճառով