«Արցախցի անչափահաս Սամվելին կալանավորել են, որովհետև չի ներում իշխող քաղաքական ուժին և անձամբ Նիկոլին»
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Քրիստինե Վարդանյանը տեսակցել են տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա արցախցի Սամվել Միրզոյանին:
«Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել:
Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ, ով չի ներում իշխող քաղաքական ուժին և անձամբ Նիկոլին` Արցախը հանձնելու և արցախցիներին դավաճանելու համար:
Հայաստանյան այսօրվա իրողությունների պայմաններում, օրինաչափ է դարձել այն անձանց կալանավորումներն ու քրեական գործերով ներգրավելը, ովքեր չեն համակերպվում փաշինյանական իշխանության թելադրած խաղի կանոններին ու ապօրինի գործողություններին»,- գրել է Տ. Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Միրզոյանը Մարտակերտից է, միակողմանի ծնողազուրկ է, բազմազավակ ընտանիքի զավակ է։ Սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով ոստիկանության կողմից հետախուզաման մեջ է եղել, հայտնաբերվել է ու կալանավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Սամվելն ամենաշատն ափսոսում է, որ կորցրել է փոխգնդապետ հոր շիրիմը. Մանուկյանը տեսակցել է կալանավորված անչափահաս արցախցուն
- Ընտանիքում երկու հաշմանդամ ունեցող արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը կալանավորվեց.Փաստաբան
- Ցույցներին մասնակցելու համար կալանավորված անչափահաս արցախցի Սամվել Միրզոյանը միակողմանի ծնողազուրկ է