Հասարակություն 17:42 01/11/2023 Հայաստան

Pegasus-ով վարակելու գործը երբեմն հասնում է զոքանչներին

Apple ընկերությունից հայաստանցի բաժանորդների ստացած ծանուցումների գերակշռող մասը վերաբերում է Pegasus լրտեսական ծրագիրը հեռախոսի մեջ ներդնելուն կամ դրա փորձին։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր  հայտարարեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայաստանցիների դեպքում վարակի 5-6 ալիք է  եղել, արդեն երկու տարի վարակումները շարունակվում են։ Թիրախների թվում են ԱԱԾ նախկին տնօրեն, լրագրողներ, պաշտոնյաներ։

«Մեզ դիմել են հարյուրավոր մարդիկ։ Մեծ մասի դեպքում անհաջող վարակումներ են։ Հիմնական թիրախները պաշտոնյաներ են, մեդիաների տնօրեններ, խմբագիրներ,  լրագրողներ, իրավապաշտպաններ, Հայաստանում գործող արտասահմանյան կառույցների, դեսպանատների աշխատակիցներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, ուժայիններ։ Վարակում են ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամներին՝ նույնիսկ երեխաներին, ընդհուպ մինչև զոքանչների է հասնում գործը։ Ես ենթադրում եմ, որ խոսքը մի քանի հազար մարդու մասին է։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանն ունեցել է տվյալներ վերևից ներքև բոլոր կառույցներում։ Աղետալի ազդեցություն ունեցող հարձակում է»,-մանրամասնեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ Pegasus լրտեսական ծրագիրը ստեղծվել է իսրայելական մասնավոր ընկերության կողմից, այն վաճառվում է  պետություններին իբր տաբեր հանցագործությունների դեմ պայքարելու համար։

«Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ շատ բռնապետական պետություններ ծրագիրն օգտագործում են քաղհասարակության ներկայացուցիչների ու այլոց դեմ։ Դրա ամենավառ օգտագործողներից մեկը Ադրբեջանն է, որը միայն երկրի տարածքում 1000 թիրախի դեմ է օգտագործել, ինչպես հասկանում ենք, նրանք հանցագործներ չեն, այլ լրագրողներ ու ընդդիմադիր գործիչներ են»,-մանրամասնեց փորձագետը։

Հայաստանի դեպքն այս առումով ամենաարտառոցն է։

«Սա միայն մեր կարծիքը չի, այլև միջազգային հետազոտական մեծ խմբի, Հայաստանի դեմ Ադրբեջանը կիրառում է այն փաստացի որպես կիբերզենք Իսրայելի կառավարության թույլտվությամբ, քանի որ այն համարվում է  ռազմական արտահանում և առանց կառավարության թույլտվության այն չի վաճառվում պետություններին»,-նշեց Մարտիրոսյանը։

Ասուլիսի մյուս մասնակից՝  «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը նկատեց, որ Android համակարգ ունցող հեռախոսի օգտատերերը չեն էլ իմանում նման միջամտության մասին, մինչդեռ Pegasus-ը գովազդվում է  որպես Android ու IOS համակարգերի դեմ աշխատող լրտեսական ծրագիր։

«Եթե դուք ծանուցում չեք ստացել, դա չի նշանակում, որ հեռախոսը վարակված չէ»,-ասաց Պապյանը։

Ընկերության ուսումնասիրությունները ցույց են տվել, եթե մարդը մեծ ու կարևոր ինֆորմացիայի կրող է, կարևոր թիրախ է, ապա նրա հեռախոսը վարակում են մի քանի անգամ։

«Երբ iPhone հեռախոսը վերաբեռնում ես, այդ ժամանակ վիրուսը, որը գործում է  օպերացիոն համակարգի  ակտիվ հիշողության մեջ, վերանում է։ Այդ պատճառով մենք արձանագրում ենք մի քանի վարակում կարևոր թիրախների մոտ։ Այսինքն, դրանից ազատվելու համար ուղղակի վերագործարկեք հեռախոսը, բայց չի բացառվում, որ կրկին վարակեն»,-ասաց մասնագետը։

Նա մի լավ նորություն էլ ունի  iPhone-ի օգտատերերի համար։ Apple-ն անվտանգության թարմացումներ ունի օգտատերերի համար, որը կիրառելու դեպքում հնարավոր է խուսափել կրկնավարակից։

«Բացի այդ Apple-ը ստեղծել է режим блокировки գործիքը, որը պետք է ակտիվացնել, քանի որ այն կանխում է հեռախոսից տվյալների արտահոսքը, նաև քայլեր է ձեռնարկում վերավարակումը դադարեցնելու ուղղությամբ՝ ոչ 100 տոկոսով, իհարկե»,-ասաց նա։

Եթե հեռախոսը վարակվել է Pegasus լրտեսական ծրագրով,  այն օգտագործողը որևէ կերպ չի կարող իմանալ։

«Վանդականիշ հավաքելն ու այլ հիմար բաները չեն կարող օգնել ստուգելու համար, հեռախոսը չի տաքանում, լիցքավորումը շուտ չի նստում։ Վարակողը ստանում է վերահսկողություն հեռախոսի նկատմամբ, բոլոր այն ֆունկցիաները, որոնք դուք եք օգտագործում, ինքը կարողանում է  օգտագործել գաղտնի կերպով՝ գաղտնալսել խոսակցությունները հանդիպումների ժամանակ, հանել հեռախոսից նկարներ, հաղորդագրություններ և այլն»,-նշեց Մարտիրոսյանը։

Բանկային քարտի լուսանկարները հեռախոսում պահող օգտատերերին Արթուր Պապյանը հիշեցնում է՝ Pegasus լրտեսական ծրագրով մեկ վարակումն արժե 20-65 հազար դոլար։

«Այսինքն, քարտի վրա մի քանի հարյուր հազար դրամից ավելի լուրջ բաներ կան ձեր հեռախոսում, խոսակցություններ, ինֆորմացիա, մեյլ, գաղտնաբառերի արխիվ և այլն»,-մանրամասնեց Պապյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}