ԱՄՆ-ում մահացել է աշխարհում երկրորդ հիվանդը, որին խոզի սիրտ էին փոխպատվաստել
ԱՄՆ-ում վիրահատությունից վեց շաբաթ անց մահացել է 58-ամյա Լորենս Ֆոսեթը ՝ աշխարհում երկրորդ հիվանդը, որին խոզի սիրտ են փոխպատվաստել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնը։
«Խոր վշտով հայտնում ենք սրտի անբուժելի հիվանդությամբ 58-ամյա հիվանդ Լորենս Ֆոսեթի մահվան մասին, ով ենթարկվել է աշխարհում գենետիկորեն ձևափոխված խոզի սրտի երկրորդ փոխպատվաստմանը: Ֆոսեթը վիրահատվել է սեպտեմբերի 20-ին և կարողացել է ապրել գրեթե վեց շաբաթ», - նշում են կենտրոնից։
Ըստ աղբյուրի՝ հիվանդը բժշկական կենտրոն է ընդունվել սեպտեմբերի 14-ին: Բժիշկները խոստովանել են, որ նրան հարմար չեն սրտի փոխպատվաստման ավանդական մեթոդները՝ «մի շարք սուր հիվանդությունների» պատճառով առաջացած սահմանափակումների պատճառով։ Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը շտապ վիրահատության թույլտվություն է տվել՝ օգնելու երկարացնել հիվանդի կյանքը:
Համալսարանում նշում են, որ վիրահատությունից հետո առաջին ամսվա ընթացքում փոխպատվաստված սիրտը շատ լավ է աշխատել։ Հիվանդը ֆիզիոթերապիայի կուրս էր անցնում և փորձում էր նորից քայլել սովորել։ Սակայն բժիշկները պարզել են, որ վերջին օրերին նրա մոտ սկսել են ի հայտ գալ փոխպատվաստված սրտի մերժման նշաններ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է մահվան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին