Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է
ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր՝ նոյեմբերի 1-ը, Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:
Բոլորիս սիրած «Դեդո-բաբո» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին»:
Նշենք, որ Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև հզոր կապը։ Ցավոք, 2023թ․-ի սեպտեմբերից, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ինչի արդյունքում Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, իսկ արցախցիները բռնի տեղահանվեցին, հուշարձանը գտնվում է ադրբեջանական ուժերի հսկողության ներքո։